«Եվրատեսիլ-2018»-ը կանցնի Լիսաբոնում

«Եվրատեսիլ-2018»-ը կանցնի Լիսաբոնում

PanARMENIAN.Net - Միջազգային «Եվրատեսիլ-2018»-ը կանցնի Լիսաբոնում: Այդ մասին ասվում է երգի մրցույթի «Եվրատեսիլի» Twitter-ի միկրոբլոգում:

Միկրոբլոգում հրապարակվել է առաջիկա մրցույթին նվիրված հոլովակը: Որոշված են մրցույթի անցկացման ժամկետը: Առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 8-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին:

«Եվրատեսիլ-2017»-ին, որն անցել է Կիևում 2017-ի մայիսին, հաղթողը դարձավ Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալը Amar pelos dois երգով: Հայաստանը ներկայացնող Արծվիկը գրավեց 18-րդ տեղը Fly with me երգով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---