Linkin Park-ի մենակատարի հարազատները հրաժարվել են հրապարակային թաղումից

Linkin Park-ի մենակատարի հարազատները հրաժարվել են հրապարակային թաղումից

PanARMENIAN.Net - Linkin Park ռոք խմբի մենակատար Չեսթեր Բենինգթոնի ընտանիքը մտադիր է հրաժեշտի փակ արարողություն կազմակերպել միայն մերձավորների և ընկերների համար:

Երևանում Linkin Park-ի ինքնասպան եղած մեներգչի հիշատակին միջոցառումներ կանցկացվեն

Հուղարկավորության վայրը դեռ չի ընտրվել, սակայն երաժշտի հարազատները հրաժարվել են նրան ընկերոջ՝ Քրիս Քորնելի կողքին թաղելու առաջարկից, հայտնում է Lenta.ru-ն TMZ-ի վրա հղումով:

Linkin Park խմբի մենակատար 41-ամյա Չեսթեր Բենինգթոնը հուլիսի 20-ին ն մահացած է հայտնաբերվել Կալիֆորնիայի Պալոս Վերդեսում գտնվող իր տանը: Բենինգթոնի ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ Linkin Park-ը հրապարակել էր Talking to Myself երգի տեսահոլովակը, որն արագ միլիոնավոր դիտումներ է հավաքել: Ըստ իրազեկ աղբյուրի, Չեսթերի ինքնասպանությունն անսպասելի է եղել խմբի անդամների համար, քանի որ, մեծ հաշվով, ոչինչ նման բան չէր հուշում: Այն օրը, երբ Բենինգթոնը որոշել է հեռանալ կյանքից, Linkin Park-ի ֆոտոսեսիան էր նախատեսված Հոլիվուդում:

Ընթերցեք նաև. Linkin Park-ը հրաժեշտ է տվել իր մենակատարին. «Քեզանից հետո ամայություն է»

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---