Փաստաբան. Լապշինին կարող են վաղաժամ ազատել Բաքվի բանտից

Փաստաբան. Լապշինին կարող են վաղաժամ ազատել Բաքվի բանտից

PanARMENIAN.Net - Բաքվում 3 տարվա ազատազրկման դատապարտված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը կարող է ավելի շուտ դուրս գալ բանտից, քան կլրանա նրա ազատազրկման ժամկետը: Այդ մասին հայտարարել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը, հայտնում է Anews.az-ը:

Ըստ փաստաբանի, երբ դատավճիռն ուժի մեջ մտնի, իսկ դա տեղի կունենա օգոստոսի երկրորդ կեսին, հնարավոր կլինի քննել նրա արտահանձնման հարցը Իսրայել, քանի որ նա արդեն այդ խնդրանքով դիմել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատուն:

Լապշինը Բաքվում հանդիպել է իսրայելցի դիվանագետների հետ

«Իսրայելական կողմը պետք է համապատասխան հարցումով դիմի Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, որից հետո կքննվի նրա արտահանձնման հարցը», -ասել է Չերնինը:

Ըստ փաստաբանի, Լապշինի ազատազրկման ժամկետը հաշվարկվում է Մինսկում նրա ձերբակալության պահից: Բացի այդ, Լապշինը կարող է բողոքարկել դատավճիռը, և եթե այն բավարարվի, Լապշինն ավելի շուտ ազատ կարձակվի, քան դա նախատեսված է դատավճռով:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Ադրբեջանական դատարանն ապրիլի 7-ին 3 ամսով երկարաձգել է Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---