Հայտնաբերվել է առաջին էկզոլուսինը

Հայտնաբերվել է առաջին էկզոլուսինը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի աստղագնացներն առաջին անգամ հայտնաբերել են երկնային մարմին, որը, հավանաբար, էկզոլուսին է՝ այսինքն մոլորակի Արեգակնային համակարգից դուրս գտնվող արբանյակ:

Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է էլեկտրոնային arXiv.org գրադարանում:

Էկզոլուսինը գտնվում է Kepler-1625b մոլորակի արբանյակում: Ընդ որում վերջինիս մայր աստղը՝ Kepler-1625-ը, գտնվում է Երկրից մոտ 4.000 լուսային տարվա հեռավորության վրա, գրում է Lenta.ru-ն New Scientist-ի վրա հղումով:

Մոլորակը մոտ 2 անգամ թեթև է Յուպիտերից, պտտվում է լուսատուի շուրջ ավելի քան 287 օրվա ընթացքում: Արբանյակը, ինչպես կարծում են գիտնականները, չափերով համադրելի է Նեպտունի հետ, իսկ մոլորակից գտնվում է նրա շառավիղի 20-ապատիկ տարածության վրա:

Պոտենցիալ էկզոլուսինը հայտնաբերվել է Kepler տիեզերական աստղադիտակի տվյալների վերլուծության հիման վրա: Սխալի հավանականությունը գիտնականները գնահատում են 0,006 տոկոս: Տվյալները ստուգել մասնագետները ծրագրում են 2017-ի հոկտեմբերին արբանյակային Hubble աստղադիտարանի օգնությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---