Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային է վիրավորվել

Տավուշում հակառակորդի կրակից պայմանագրային է վիրավորվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում ադրբեջանական զինուժի կրակից վիրավորվել է Պառավաքարի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1976թ. ծնված Արթուր Մայրանյանը:

Նա երկու երեխաների հայր է:

Aravot.am-ը Պառավաքարի գյուղապետի տեղակալ Սարգիս Մարգարյանին հղումով գրում է, որ գնդակը կոտրել է Արթուրի թևի ոսկորները, ապա դիպել մեջքի փափուկ հյուսվածքներին, նրա առողջական վիճակը բավարար է:

Ներկայումս Ա. Մայրանյանը բուժվում է Բերդի բժշկական կենտրոնում:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---