Սամվել Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Սամվել Աղաջանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հուլիսի 30-ին ավարտել է մրցելույթները Եվրոպայի առաջնությունում:

Վերջին օրը հայ մարզիկներից մրցագորգ է մտել միայն 54 կգ քաշային Սամվել Աղաջանյանը, որը 3-րդ տեղի համար գոտեմարտում մրցել է Բուլղարիան ներկայացնող Ցվետան Մեթոդիեւ-Սիրաշկիի հետ: 17-ամյա ըմբիշը 7:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել և դարձել Եվրոպայի բրոնզե մեդալակիր, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Սարաևոյում ավարտված առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն ընդհանուր առմամբ նվաճել է երեք մեդալ՝ բոլորն էլ բրոնզ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---