Բասկետբոլի Մ16 տարեկանների ՀՀ հավաքականները՝ C դիվիզիոնի ԵԱ հաղթողներ

Բասկետբոլի Մ16 տարեկանների ՀՀ հավաքականները՝  C դիվիզիոնի ԵԱ հաղթողներ

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը Ջիբրալթարում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության եզրափակչում 63:44 հաշվով առավելության է հասել Մալթայի իր հասակակիցների նկատմամբ և նվաճել հաղթողի կոչումը:

Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատար խաղացող Աննա Ասլանյանը ճանաչվել է կանանց Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության լավագույն խաղացող:

Եզրափակիչում նա դարձել է տրիպլ-դաբլի հեղինակ, հայտնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան:

Անդորրայում ավարտվել է նաև բասկետբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը:

Հայաստանի հավաքականը եզրափակչում հանդիպել է Ջիբրալթարի ընտրանու հետ: Վճռորոշ խաղում մեր թիմը 88:70 հաշվով առավելության է հասել՝ նվաճելով հաղթողի կոչումը:

Հայաստանի պատանեկան հավաքականի առաջատար Գեորգի Շախնազարովը ճանաչվել է մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության լավագույն խաղացող:

Շախնազարովը միջինը մեկ խաղում 28.7 միավոր է վաստակել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---