Քաբուլում Իրաքի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել

Քաբուլում Իրաքի դեսպանատան մոտ պայթյուն է որոտացել

PanARMENIAN.Net - Հզոր պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի 10-րդ ոստիկանական շրջանում: Հավանաբար այդ թաղամասում, որտեղ գտնվում է Իրաքի դեսպանատունը, մահապարատ է պայթեցրել իրեն, գրում է RG-ն աֆղանական «Պաժվոկ» լրատվականի վրա հղումով:

Պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 31-ի առավոտյան 11:30-ին: Ուժայինները չեն մեկնաբանում կատարվածը, սակայն որոշ պաշտոնյաներ, չցանկանալով հրապարակել անունները, հաստատել են, որ առնվազն 3 պայթյուն է եղել:

Հուլիսի 24-ին ահաբեկչությունը Քաբուլում ավելի քան 20 մարդու կյանք խլեց: Եվս 22-ը վիրավորվեց: Պայթյունի պատճառն ականապատ մեքենան էր: Մահապարտը պայթեցրել է իրեն Աֆղանստանի փոխվարչապետ Մոհամմադ Մոհակիկայի տան հարևանությամբ: «Թալիբանը» ստանձնել է Քաբուլի ահաբեկչության պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---