ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 6200-ով

ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 6200-ով

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 2.979.900: Հունվարի 1-ի համեմատ ցուցանիշը նվազել է 6.200-ով, ինչը ձևավորվել է միգրացիայի բացասական մնացորդի և բնական հավելաճի ցուցանիշների հաշվին: Այս մասին հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպանն ասել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ներկայացնելով 2017-ի առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշների նախնական տվյալները:

Նրա խոսքով, միգրացիայի բացասական մնացորդը կազմել է -8700 մարդ, բնական հավելաճը՝ 2500: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը նվազել է մոտ 15.000-ով, գրում է Panorama.am-ը:

Այս տարվա առաջին վեց ամսում գրանցվել է 7.234 ամուսնություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 6.5 տոկոսով (7739 ամուսնություն):

Այս տարվա վեց ամսում գրանցվել է 1949 ամուսնալուծության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 11.2 տոկոսով (1753 ամուսնալուծություն):

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---