ԻՊ-ն ստանձնել է Քաբուլում պայթյունի պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Քաբուլում պայթյունի պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Իրաքի դեսպանատան շենքի մոտ պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են ծայրահեղական «Իսլամական պետության» գրոհայինները,

Դեսպանատան ականապատ ավտոմեքենա է պայթել, որից հետո երկրորդ պայթյունն է որոտացել: Պատահարի վայրում կրակոցներ են լսվել, հայտնում են Աֆղանստանի իրավապահ մարմինները, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով:

Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չկան, ոստիկանությունը շրջափակել է պայթյունի վայրն ու խաղաղ բնակիչների տարհանում է իրականացնում:

Ըստ տեղական ԶԼՄ-ների, դեսպանատան մոտ իրեն մահապարտ ահաբեկիչ է պայթեցրել, ևս մի քանիսը փորձել են շենք մտնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---