Իրանի հարավ-արևմուտքում առնվազն 25 մարդ է տուժել երկրաշարժից

Իրանի հարավ-արևմուտքում առնվազն 25 մարդ է տուժել երկրաշարժից

PanARMENIAN.Net - Իրանի հարավ-արևմուտքում առնվազն 25 մարդ է տուժել երկրաշարժից:

Տուժածներից 16-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, ևս 9 մարդ հոսպիտալացվել է: Այդ մասին հայտնել է անհետաձգելի օգնության ցուցաբերման վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մոհսեն Իբրահիմը, ևս 9 մարդ հոսպիտալացվել է:

Ըստ Press TV-ի, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Իրանի հարավ-արևմուտքում՝ Չեխարմեհալ ու Բահթիարիա գավառներում: Էպիկենտրոնը գտնվում էր Նաքան քաղաքից 2 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը 10 կմ խորությամբ էր գտնվում:

Գավառի Ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի գլխավոր տնօրեն Սաթթար Ֆարհադին հայտնել է, որ երկրաշարժի արդյունքում վնասվել են էլեկտրացանցեր, լեռներում քարաթափում է եղել, որոշ տների պատեր ճագել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի 28-ին երկրաշարժ էր տեղի ունեցել Իրանի արևմուտքում՝ 4,7 մագնիտուդով: Երկրաշարժից տուժել էր 7 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---