«Դինքի ընկերներ». Երկիրն այն վիճակին է հասել, որ ձերբակալվում են իրավապաշտպանները

«Դինքի ընկերներ». Երկիրն այն վիճակին է հասել, որ ձերբակալվում են իրավապաշտպանները

PanARMENIAN.Net - Ստամբուլում օգոստոսի 1-ին և 2-ին կշարունակվեն պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստերը:

Այս առիթով Ստամբուլում «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները հանդես են եկել հատուկ կոչով՝ հիշեցնելով, որ իրենք հետևելու են դատական գործընթացին՝ մինչև չպատժվեն բոլոր մեղավորներն ու պատասխան չտան սպանության գլխավոր պատվիրատուները, հաղորդում է «Ակոսը»:

«Երկիրն այն վիճակին է հասել, որ ձերբակալվում են իրավապաշտպանները, մեր իրավունքը պաշտպանողները, իսկ ամեն օր իշխանամետ քարոզչական վերնագրերով լույս տեսնող բազմաթիվ թերթեր սևացնում են մեր երկրի մամուլի պատմությունը», -ասվում է հայտարարության մեջ:

Հրանտ Դինքը սպանվել է 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---