Գիտնականներ. 9-ժամյա քունը նվազեցնում է ճարպակալման ռիսկը

Գիտնականներ. 9-ժամյա քունը նվազեցնում է ճարպակալման ռիսկը

PanARMENIAN.Net - Միջինը 6 ժամ քնող մարդիկ ավելի հաճախ են տառապում մեթաբոլիզմի հետ կապված խնդիրներից, նրանց գոտկատեղը 3 սմ լայն է այն մարդկանցից, որոնք օրական 9 ժամ են քնում: Այդպիսի եզրակացության են եկել Լիդսի համալսարանի գիտնականները՝ ուսումնասիրելով ավելի քան 1.600 մարդու ապրելակերպ:

Մոլեկուլյար համաճարակաբան Լորա Հարդիի ղեկավարությամբ գիտնականներն ուսումնասիրել են կապը քնի, սննդակարգի, քաշի, ինչպես նաև այլ ցուցանիշների՝ արյան ճնշման, խոլեստերինի և արյան մեջ շաքարի պարունակության, վահանաձև գեղձի գործառույթը, գրում է RG-ն:

Ընդհանուր առմամբ, գիտնականները 1615 մեծահասակի են հետազոտել, որոնք օրագիր էին վարում այն մասին, թե որքան են քնել և ինչպես են սնվել: Նրանք նաև անհրաժեշտ հետազոտությունների են ենթարկվել, չափումներ են արվել:

«Քանի որ մենք հայտնաբերեցինք, որ ավելի քիչ քնող մեծահասակներն ավելի մեծ հավանականությամբ են ավելորդ քաշ կամ ճարպակալում ունենում, մեր հետազոտությունները շեշտում են լիարժեք գիշերային հանգստի կարևորությունը: Քնի օպտիմալ տևողությունն անհատական է յուրքանչյուրի համար, սակայն մարդկանց մեծ մասի համար դա 7-9 ժամն է, նշել է Հարդին:

Քիչ քնող մեծահասակների ճարպակալման պատճառներից մեկը նման կենսակերպի պատճառով բարձր խտության լիպոպրոտեիդների խոլեստերինի ցածր մակարդակն է: Այդ այսպես կոչված «լավ» խոլեստերինն է, որը օգնում է հեռացնել արյունից «վատ» ճարպը: Խոլեստերինի այդ տեսակը նաև պաշտպանում է սրտի հիվանդություններից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---