ՀՀ-ից արտահանումը կիսամյակի արդյունքներով մոտեցել է $1 մլրդ-ի 1 օգոստոսի 2017 - 11:19 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ-ից արտահանման ծավալը կազմել է մոտ $994 մլն՝ 21%-ով ավելանալով նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, արտահամնան մեջ նշանակալից ծավալներ են զբաղեցնում հանքահումքային արտադրանքը (ընդհանուր ծավալը՝ $297 մլն), պատրաստի սնունդը ($240 մլն), թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերն ու դրանցից պատրաստված արտադրանքը ($145 մլն), ոչ թանկարժեք մետաղները ($132 մլն), մանածագործական իրերը ($51 մլն): Արտահանման հիմնական ուղղություններն են ՌԴ-ն, ԵՄ-ն, Իրանը, Իրաքը, ԱՄԷ-ն, Վրաստանը, Շվեյցարիան։ 2016 թվականին ՀՀ-ից արտահանումը ռեկորդային էր եղել նորանկախ պատմության ընթացքում՝ հասնելով $1.782 մլրդ-ի։ Աճի միտման պահպանման դեպքում 2017-ի արդյունքներով ՀՀ-ից արտահանումը կորող է մոտենալ կամ գերազանցել $2 մլրդ շեմը։ Կարդացեք նաև․ Կառավարությունն ուզում է 5 տարում արտահանումն 2.4 անգամ ավելացնել՝ հասցնելով $4.4 մլրդ-ի Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |