«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի գլխավոր մրցանակակիրը հայտնի է

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի գլխավոր մրցանակակիրը հայտնի է

PanARMENIAN.Net - Հուլիսի 30-ին տեղի է ունեցել «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի փակման արարողությունը։ Սամմիթի գլխավոր գործընկեր Ամերիաբանկը շնորհել է նաև Big Battle-ի գլխավոր մրցանակը: Ժյուրիի քվեարկության միաձայն արդյունքով հաղթող է ճանաչվել ANIX ստարտափը: Հաղթող թիմը ներկայացրել էր հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված բիզնես ծրագիր:

Սամմիթը հյուրընկալել էր ավելի քան 1000 մասնակից և հյուր, որոնց թվում էին 100 ստարտափ և ծրագրավորողների թիմեր, մենթորներ, դասախոսներ, բիզնես ոլորտի հաջողակ ներկայացուցիչներ, լրագրողներ և այլոք։ Մրցութային 3 օրվա ընթացքում անցկացվել է 7 մրցույթ, մասնակից ստարտափներից 18 թիմ արժանացել տարբեր մրցանակների: Դրամական մրցանակներից բացի մի շարք մասնակիցներ են ստացել նաև խորհրդատվական ծառայության մատուցման և վերապատրաստումների հրավերներ:

Սամմիթի ընթացքում կազմակերպվել են տարբեր դասախոսություններ, գործել է նաև CampFire Talks ձևաչափը, որին մասնակցել է նաև Ամերիաբանկը, մասնավորապես` Ամերիաբանկի Վճարային քարտերի սպասարկման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց, թե ինչպե՞ս կարող են ընկերությունները կազմակերպել էլեկտրոնային առևտուր:

Յոթօրյա տևողությամբ Սամմիթի մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերել նոր ընկերներ, ստեղծել գործընկերական հարաբերություններ, հարստացնել գիտելիքները և վայելել հանգիստը Սևանի ափին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---