Gallup. Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալի ընկել է

Gallup. Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալի ընկել է

PanARMENIAN.Net - Gallup International Association անցկացված հարցումների համաձայն, հարցվածների 24.5%-ը դրական է գնահատել ՀՀ նախագահի, 26%-ը՝ կառավարության, 18.7%-ը՝ ԱԺ աշխատանքը։

Այս մասին է հայտարարել Gallup International Association լիիրավ անդամ «Էմ Փի ջի» տնօրեն Արամ Նավասարդյանը, հայտնում է Panorama.am-ը։ Հարցին՝ ինչպե՞ս են գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը, հարցվածների 12.6 տոկոսը պատասխանել է «լիովին դրական», 7.6 տոկոսը գործադիրի ղեկավարի աշխատանքը գնահատել է «լիովին բացասական»։

«Մարտ ամսվա ցուցանիշների համեմատ՝ վարչապետի գործելաոճը լիովին դրական գնահատողների թիվը զգալի նվազել է։ Այն ժամանակ Կարեն Կարապետյանի գործելաոճը լիովին դրական գնահատում էր 25.1 տոկոսը»,- նշել է Նավասարդյանը։

Միաժամանակ, ըստ ընկերության հարցումների, առաջիկա 6 ամիսներին Կարեն Կարապտյանի կառավարությունից տնտեսական վիճակի բարելավում է սպասում հարցվածների 27.8%-ը, 46.2%-ը նշել է, որ գործադիրն այդ հարցում չի հաջողի։

Միաժամանակ վարչապետին որպես քաղաքական գործիչ շատ դրական է գնահատել հարցվածների 65 տոկոսը։

Մարտին ընկերության հարցումների համաձայն Կարապետյանին դրական էր վերաբերվում հարցվածների 81%-ը, 82․8%-ը ցանկանում էր տեսնել նրան վարչապետի պաշտոնում ԱԺ ընտրություններից հետո:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---