ՀՀ-ն հաջողություն ունի սելեկտիվ աբորտների դեմ պայքարում

ՀՀ-ն հաջողություն ունի սելեկտիվ աբորտների դեմ պայքարում

PanARMENIAN.Net - 2017 թվականի առաջին կիսամյակում նորածինների սեռերի համամասնությունը ՀՀ-ում եղել է 100 աղջիկ-110 տղա՝ 2014-2015թթ. 100 աղջիկ-114 տղա, և 2016-ի 100 աղջիկ-112 տղա համամասնության դիմաց։

Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Գիտնականները նորմալ են համարում նորածինների համամասնության 100 աղջիկ-105 տղա հարաբերակցությունը (104-107 տղա՝ որոշ երկրներում)։ Փաստացի, եթե 2014-ին ՀՀ-ն գերազանցել էր նորմը մոտ 9 տղայով, 2017-ի առաջին եռամսյակում ցուցանիշը նվազել է մինչև 4 տղա։ Փաստորեն, սելեկտիվ աբորտների պատճառով նորմալ համամասնության խախտված ցուցանիշը 3 տարում նվազել է 44%-ով։

Սեռերի անհամամասնության խնդիրը Հայաստանում ի հայտ է եկել դեռևս 1990-ականներին, իսկ 2008-2012թթ. այն, հասնելով վտանգավոր սահմանագծի, դարձել էր ժողովրդագրական հիմնահարց։

ՄԱԿ-ի կառույցները Հայաստանը գնահատել են որպես սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի լուծման գործում մեծ ջանքեր գործադրած և արագ առաջընթաց արձանագրած երկիր, նշվում է հաղորդագրությունում։ «Միաժամանակ շարունակվում է «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման 2015-2017թթ. ծրագիրը», որում ընդգրկվել են նաև միջազգային կառույցներ («Մարդկային զարգացման միջազգային կենտրոն», «Փրկեցեք երեխաներին», «Վորլդ Վիժն») և տեղական հասարակական ու համայնքային կազմակերպություններ», - ասվում է հաղորդագրությունում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---