«Գառնի» ու «Զվարթնոց» արգելոցների մուտքի տոմսերի սակագները փոխվել են

«Գառնի» ու «Զվարթնոց» արգելոցների մուտքի տոմսերի սակագները փոխվել են

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է 500 դրամ, օտարերկրացիների` 1500 դրամ: Անփոփոխ է մնացել մինչև 18 տարեկան երեխաների մուտքի տոմսի արժեքը`100 դրամ: Այլևս չի գործում գիշերային գեղարվեստական լուսավորությամբ Գառնին տեսնելու համար սահմանված 1500 դրամ սակագինը. տոմսի արժեքը 500 դրամ է:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության տոմսը ՀՀ քաղաքացիների համար կարժենա` 300 դրամ, օտարերկրացիների` 1300, մինչև 18 տարեկան երեխաների համար` 100 դրամ:

«Գառնի» և «Զվարթնոց» արգելոցներում հայերեն բացատրության (էքսկուրսիայի) համար այցելուները կվճարեն 2000 դրամ, օտարալեզու բացատրության համար` 4000 դրամ:

Օգոստոսի 1-ից վերագործարկվել է «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի տոմսային տնտեսությունը: Մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է 250 դրամ, օտարեկրացիների համար` 1000, իսկ մինչև 18 տարեկան երեխաների համար` 100 դրամ: Հայերեն լեզվով էքսկուրսիայի տոմսի արժեքը 1500 դրամ կլինի, օտարալեզու` 2500 դրամ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոմսային տնտեսություն ունեցող բոլոր արգելոց-թանգարաններում արտոնություններ է սահմանել մասնագիտական բուհերի ուսանողների, կենսաթոշակառուների, արցախյան ու ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակիցների համար:

Կարդացեք նաև՝Զեյթունցյան. Արտասահմանցին կարող է Գառնիի տաճար մուտքի համար 1500 դրամ վճարել

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---