// IP Marketing video - START// IP Marketing video - END

Թրամփն ուզում է արմատապես փոխել «Գրին քարտ» շնորհելու ձևը

Թրամփն ուզում է արմատապես փոխել «Գրին քարտ» շնորհելու ձևը

PanARMENIAN.Net - Ամերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա։

Այս մասին է հայտարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները «Գրին քարտ» է շնորհել հսկայական թվով մասնագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդկանց», - ասել է նա։

«Ներկայիս համակարգը կփոխարինվի միավորների համակարգով: «Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»:

Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կվերացնի «Գրին քարտի» խաղարկությունն ու կսահմանափակի կրթություն և մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը:

Այժմ 15 ներգաղթյալից միայն մեկն է ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատում իր գիտելիքների և ասնագիտական հմտությունների շնորհիվ: Արդյունքում, տուժում են ԱՄՆ-ում բնակվող ֆիզիկական աշխատանք կատարող քաղաքացիները, ում աշխատանքը ավելի ցածր աշխատավարձով պատրաստ են կատարել նորեկները:

 Ուշագրավ
Ընդհանուր առմամբ, աստերոիդի այսքան մոտ թռիչքը նշանակում է, որ ապագայում հնարավոր են էլ ավելի սերտ մոտեցումներ, որոնք նաև կարող են սպառնալ բախումներով
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան
Սպառազինությունն առաքվել է Ադրբեջան ըստ երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության