Կառավարությունն ընդունել է ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը

Կառավարությունն ընդունել է ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը

PanARMENIAN.Net - Կառավարությունն օգոստոսի 3-ի նիստում ընդունել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ներկայացրած ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը։

Փաստաթղթում նշվում է, որ ռազմավարությունը նպատակ ունի տարեկան 1,5-2%-ով նվազեցնել երկրում ծխողների քանակը, 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխողների թիվը կրճատել 10%-ով, նվազեցնել երկրորդային ծխի ազդեցությունն, ինչի հետևանքով արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացությունը կկրճատվի 5%-ով:

Համաձայն փաստաթղթի, մասնավորապես, պլանավորվում է մինչև 2021 թվականը տարեկան 15%-ով բարձրացնել ՀՀ-ում վաճառվող ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը։

Ըստ փաստաթղթի, 2005-ի տվյալներով, ծխախոտ օգտագործում էին հարցման ենթարկված և 16-75 տարիքային խմբին պատկանող բնակչության 29.0 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց` 60.5 և կանանց 2.2 տոկոսը: Ընտանիքների 53.1%-ը նշել են, որ տան պայմաններում նրանք գտնվում են ամենօրյա երկրորդային ծխի վնասակար ազդեցության տակ։

Կարդացեք նաև այն մասին, որքան փող է պտտվում ՀՀ ծխախոտի շուկայում, ինչպես են պայքարում ծխելու դեմ աշխարհի այլ երկրներում ու մասնակցեք PAN-ի հարցմանը՝ ծխելու դեմ ՀՀ-ում կտրուկ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---