Տրանսպորտի նախարարության շենքն աճուրդի կհանվի

Տրանսպորտի նախարարության շենքն աճուրդի կհանվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունն օգոստոսի 3-ի նիստի ընթացքում որոշել է Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի և կապի նախարարության շենքի աճուրդի ժամկետներն ու նախնական արժեքը:

Մեկնարկային գինը կազմում է մոտ 13.2 մլրդ դրամ կամ $27,5 մլն, բացի այդ՝ գնորդը պիտի վճարի նաև զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.25 հա հողամասի կադաստրային արժեքը` 151․2 մլն դրամ կամ մոտ $315.000:

Շենքն աճուրդի հանելու որոշումն ընդունվել էր 2016 թվականի հոկտեմբերի 6-ին։

Վաճառքի գումարից 70%-ը կուղղվի ՀՀ պետբյուջե, 30%-ը՝ Երևանի բյուջե:

Ավելի վաղ վաճառվել էր նաև Հանրապետության հրապարակում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը: Կառավարության 2012 թվականի որոշման համաձայն, 51 270 840 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ՓԲԸ-ին։ 2015-ին սպասվում էր, որ ԱԳՆ–ի տեղում կհայտնվի Kempinski խմբի 5 աստղանի հյուրանոց։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---