Հայաստանի 3 հունահռոմեական ըմբիշ՝ երիտասարդական ԱԱ-ում

Հայաստանի 3 հունահռոմեական ըմբիշ՝ երիտասարդական ԱԱ-ում

PanARMENIAN.Net - Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր՝ օգոստոսի 5-ին, մեկնարկում են հունահռոմեական հայ ըմբիշները։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ մեր հավաքականից գորգ դուրս կգա 3 մարզիկ:

50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը կսկսի 1/8 եզրափակչից։ Նրա մրցակիցը Ղազախստանի ներկայացուցիչ Ալպամիս Դաստանբեկն է։ 60 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը որակավորման փուլում կհանդիպի Եգիպտոսի ներկայացուցիչ Հասան Ահմեդ Մոհամեդին, իսկ 74 կգ քաշային Արման Բաղդասարյանը 1/16 եզրափակչում կգոտեմարտի բելառուս Եվգենի Յուրովի հետ:

Մինչ այս ՀՀ ազատ ոճայիններն արդեն գրավել էին թիմային 6-րդ տեղը: Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ էր նվաճել, Հայաստանի հաշվարկին արծաթե մեդալ էր բերել նաև 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---