Բաքուն թաքցնում էր, որ 2016-ի ապրիլին ևս 2 սպանված զինվոր ունի

Բաքուն թաքցնում էր, որ 2016-ի ապրիլին ևս 2 սպանված զինվոր ունի

PanARMENIAN.Net - Ապրիլյան պատերազմի մասնակից ադրբեջանցի հատուկջոկատային Էհլիյեթ Մեհդիևը պատմել է, որ մեկ այլ հատուկջոկատային՝ Շահրիար Էյվազովը, զոհվել է պատերազմի ժամանակ հայկական հրետանու կրակից։

Այս մասին գրում է Razm.info-ն՝ Femida.az-ին հղումով:

Բացի այդ, հայտնի է դարձել 2016 թվականին ևս մեկ զինծառայող՝ Սաբիրլի Ադիլ Թեհրան օղլուի մահվան մասին: Վերջինս, ըստ ամենայնի, զոհվել էր ոչ մարտական պայմաններում։

Երկու կորստի մասին էլ ադրբեջանական կողմը չէր հայտնել։

2016 թվականի ապրիլի 2-5-ը տեղի ունեցած լայնամասշտաբ բախումների զոհերի հստակ թիվն Ադրբեջանը չի հայտնել՝ պաշտոնապես հայտարարելով ընդամենը 31 զոհի մասին։ Սակայն ադրբեջանցի ու հայ փորձագետներին հաջողվել է պարզել առնվազն 31 զոհի անուն։

Bellingcat միջազգային հետազոտական խմբի վերլուծության համաձայն զոհվել է առնվազն 400 ադրբեջանցի զինծառայող: ԱՄՆ Պետդեպի գնահատականներով, 4 օրում 2 կողմից զոհվել էր մոտ զոհվել է մոտ 350 զինծառայող, այսինքն՝ առանց հայկական զոհերի, մոտ 250-260 ադրբեջանցի զինծառայող։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---