The National. Մխիթարյանի նշանակությունը ՄՅՈւ-ի համար աճում է

The National. Մխիթարյանի նշանակությունը ՄՅՈւ-ի համար աճում է

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աստիճանաբար էլ ավելի է ուժեղացնում իր դիրքերն ակումբում։

Ինչպես գրում է The National-ը, Զլատան Իբրահիմովիչի ու Ուեյն Ռունիի՝ ակումբը լքելուց հետո Մխիթարյանի դերը ՄՅՈւ-ում էլ ավելի է կարևորվում։ 28-ամյա Մխիթարյանն ամենաավագը չէ, սակայն փորձի պակաս չի զգում։

«Գուցե իր տեղը գտնելը Մխիթարյանի համար երկար տևեց, սակայն այժմ նա «Օլդ Թրաֆորդում» գլուխը բարձր է կանգնում։ Պրեմիեր լիգայի սկզբին նախորդող հանդիպումները նա անցկացրել է ավելի վստահ, քան նախորդ ԱՊԼ սկզբնական շրջանը։ Հայ ֆուտբոլիստը կարողանում է թե ինքնուրույն փայլել, թե տալ հնարավորություն Լուկակուի, Ռեշֆորդի ու Պոգբայի պես երիտասարդ տաղանդներին ցուցադրել լավագույն հնարավորությունները», - նշվում է հոդվածում։

Ավելի վաղ ՄՅՈւ-ն Մխիթարյանին, Պոգբային ու Իբրահիմովիչին առաջադրել էր Եվրոպայի լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Հայ կիսապաշտպանը 6 գնդակ էր խփել, որոնցից մեկը՝ եզրափակչում «Այաքսի» դեմ հաղթական խաղում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---