Թբիլիսիում վերաբացվել է Թումանյանի տունը

Թբիլիսիում վերաբացվել է Թումանյանի տունը

PanARMENIAN.Net - Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում` Ամաղլեբա փողոցի թիվ 18 տանը կայացել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը:

Վիրահայոց թեմի մամուլի ծառայության փոխանցմամբ, Վրաստանի անկախացումից հետո հայ համայնքից օտարված տան ճակատագիրն օրհասական էր. մասնավոր սեփականատիրոջ պատկանող չգործող գրադարանային հատված և ժառանգներին մնացած կիսափուլ բնակարան:

Թումանյանի տունն իր օրինական սեփականատիրոջը հանձնվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի ջանքերով: Ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին նվիրաբերված տան վերանորոգությունը, բարեկարգումը և կահավորումն իրականացվել է Ջինիշյան հիշատակի և IDeA հիմնադրամների ու թեմի միջոցներով:

Թումանյանի տան բացման հանդիսությանը մասնակցել են Մայր Աթոռի պատվիրակությունը, պետական,քաղաքական և հասարակական գործիչներ Վրաստանից, Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից, թբիլիսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ:

Կենտրոնի բացման արարողությունը սկսվել է հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հովհաննես Թումանյանի շիրիմին ծաղկեպսակի զետեղմամբ և Վիրահայոց թեմի և Տավուշի թեմի առաջնորդների նախագահությամբ կատարված հոգեհանգստյան կարգով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---