Հուրգադայում սպիտակ շնաձկներ են հայտնվել. Առնվազն մեկ մարդ է տուժել

Հուրգադայում սպիտակ շնաձկներ են հայտնվել. Առնվազն մեկ մարդ է տուժել

PanARMENIAN.Net - Կարմիր ծովում՝ եգիպտական Հուրգադա հանգստավայրի տարածքում, սպիտակ շնաձկներ են հայտնվել: Առնվազն մեկ տուժածի մասին արդեն հայտնի է, տեղեկացնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Հարձակման ենթարկվածի մասին այլ տեղեկություններ դեռ չկան, հայտնում է ռուսական Առաջին ալիքի կայքը: Մասնագետները վստահեցնում են՝ եգիպտական հանգստավայրում սպիտակ շնաձկների հայտնվելը ամենայն հավանականությամբ բացառություն է, բայց առաջին դեպքը չէ:

Վերջին անգամ ծովային գիշատիչի հարձակումը մարդու վրա այդ տեղանքում եղել էր 2015-ի մարտին՝ այն ժամանակ գերմանացի զբոսաշրջիկ էր մահացել: Մինչև այդ մի քանի հանգստացող էր տուժել շնաձկների մի շարք հարձակումներից 2010 թվականին: Այդ ժամանակ ևս զոհեր եղան՝ Գերմանիայի քաղաքացի էր մահացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---