«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայի սցենարը համացանցում է

«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայի սցենարը համացանցում է

PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքի ցանցը կոտրած հաքերները հրապարակել են ալիքի մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ 7-րդ եթերաշրջանի 5-րդ սերիայի սցենարը։

Ինչպես հայտնում է Hollywood Reporter-ը, Mr. Smith կեղծանունով հաքերն անվանել է արտահոսքը «նվեր Պակիստանից»։

Հրապարակված է նաև մի քանի սերիայի ընդհանուր նկարագրություն, ալիքի աշխատակիցների գնահատականները հեռուստասագայի ժողովրդականության վերաբերյալ, դերասանների վերաբերյալ տեղեկատվություն։

Ավելի վաղ հաքերները համացանցում էին տեղադրել 7-րդ եթերաշրջանի չորրորդ սերիան՝ պաշտոնական հեռարձակումից մի քանի օր առաջ։ Ցանցահեններն ալիքից գումար են պահանջում արտահոսքերը դադարեցնելու համար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---