Օտար դրոշները Երևանի քաղաքային տրանսպորտից կհեռացվեն

Օտար դրոշները Երևանի քաղաքային տրանսպորտից կհեռացվեն

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքային տրանսպորտից կհեռացվեն օտար պետությունների դրոշները:Նմանատիպ առաջարկություն է քաղաքային իշխանությանն արել Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ավտոբուսներում հաճախակի օտար պետությունների դրոշներ է հանդիպում: Ըստ նրա, հիմնականում դրանք Ռուսաստանի Դաշնության դրոշներն են, սակայն հանդիպել է նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դրոշներ:

Պատասխան գրությամբԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը տեղեկացրել է, որ հարցը քննարկվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ի հետ համատեղ: Արդյունքում ընկերության աշխատակիցների կողմից ներքաղաքային երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների ուղեսրահներից հանվել են օտար պետությունների դրոշները: Միաժամանակ երթուղիները սպասարկող կազմակերպություններին առաջարկվել էհրահանգավորելու վարորդներին՝ զերծ մնալ ուղեսրահներում նմանատիպ դրոշներ և կողմնակի առարկաներ տեղադրելուց:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---