Արցախի ՊԲ-ն հերքում է. Հայկական կողմի՝ դիվերսիա կատարելու մասին լուրն Ադրբեջանի հերթական հեքիաթն է

Արցախի ՊԲ-ն հերքում է. Հայկական կողմի՝ դիվերսիա կատարելու մասին լուրն Ադրբեջանի հերթական հեքիաթն է

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակՍենոր Հասրաթյանըֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներին, թե իբր հայկական կողմը փորձել է դիվերսիոն ներթափանցման փորձ իրականացնել՝ նշելով, որ այդ լուրերը Բաքվի հերթական բեմադրությունն են:

Հասրաթյանը, մասնավորապես, գրել է.

«Քիչ առաջ ադրբեջանական ագիտպրոպը սեփական հանրության ոգու ծարավը հագեցնելու նպատակով շրջանառության մեջ դրեց իր զինուժի երևակայական հաղթարշավը ներկայացնող հերթական բեմադրությունը: Շտապեմ արձանագրել, որ ինչպես միշտ, այս անգամ ևս սիրողականից ցածր ընդունակությամբ օժտված Բաքվի բեմադրիչները մատուցեցին այն, ինչը հարիր է միայն իրենց; Թեման էլ նույնն էր ու ծամծմված՝ հայկական դիվերսիոն խումբը փորձել է իրականացնել ներթափանցում, իսկ իրենց «քաջարի ասկյարները թշնամուն կորուստներ պատճառելով հետ են շպրտել...» Դե ինչ, կարելի էր նաև այս հիմարությանը չանդրադառնալ (ինչպես սովորաբար վարվում ենք), բայց անհանգստացողները շատ են: Խորհուրդս՝ մի անհանգստացեք, Բաքվի կողմից հյուսված հերթական հեքիաթն է... սեփական լսարանի համար»:

Օրերս ադրբեջանական լրատվական դաշտը պարբերաբար նմանատիպ ապատեղեկատվություններ է տարածում, որոնք հայկական կողմը շտապում է հերքել: Վերջին դեպքն օգոստոսի 7-ին էր, երբ ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվություն էին տարածել, իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով 13-ամյա երեխայի: ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շտապել էր կտրականապես հերքել այդ ապատեղեկատվությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---