ՌԴ-ն կփոխանակի կործանիչներն արմավի յուղի հետ

ՌԴ-ն կփոխանակի կործանիչներն արմավի յուղի հետ

PanARMENIAN.Net - Մոսկվան ու Ջակարտան ստորագրել են Սու-35 կործանիչներն արմավի յուղի, սուրճի ու այլ բնամթերքի հետ փոխանակելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», համաձայնությունը հետևել է երկարատև՝ մոտ 3 տարի տևած բանակցություններին։ Ինդոնեզիական կողմը հրաժարվում էր վճարել կործանիչների համար գումարով՝ միայն բնամթերք առաջարկելով։

ՌԴ-ն նաև կստանա թեյ ու կաուչուկի փոշի։

Սու-35-ը ամենաժամանակակից ռուսաստանյան կործանիչներից է, հանդիսանում է Սու-27-ի խորը արդիականացված տարբերակ։ Արտադրվում է 2006 թվականից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---