// IP Marketing video - START// IP Marketing video - END

Երևանի պատմական շենքերի համար գովազդային անձնագրեր են մշակվում

Երևանի պատմական շենքերի համար գովազդային անձնագրեր են մշակվում

PanARMENIAN.Net - Երևանի պատմական շենքերը գովազդային անձնագրեր կունենան: Մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի համար մշակված գովազդային անձնագրերն արդեն ներկայացվել են քաղաքապետարանում:

Քննարկմանը մասնակցել են ծրագրում ներառված 60 շենքից, մասնավորապես՝ Աբովյան, Թումանյան, Զաքյան փողոցների պատմական շենքերի տնտեսվարողները:

Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ այս ծրագրի իրագործման շնորհիվ շենքերի վրա գովազդների տեղադրումը կլինի կանոնակարգված՝ գովազդային անձնագրերին համապատասխան: Նրա համոզմամբ, այս մոտեցումն օրինակելի կդառնա ու հետագայում նույն սկզբունքը կտարածվի նաև մայրաքաղաքի մյուս շենքերի վրա:

Գովազդային անձնագրերում ներառված են առանձին՝ յուրաքանչյուր շենքի համար գովազդի տեղադրման թույլատրելի վայրերը, գովազդի չափը, տեսակը, պատրաստման նյութերը, ինչի շնորհիվ արտաքին գովազդն իր տեսքով, կառուցվածքով ու տեղադիրով չի խաթարի շենքի ճարտարապետական ամբողջական տեսքն ու ընկալումը:

Գովազդային անձնագրերը կազմելիս Երևանի քաղաքապետարանի մասնագետները գործակցել են մշակույթի նախարարության պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության մասնագետների հետ:

«Տնտեսվարողները շենքի գովազդային անձնագրին կարող են ծանոթանալ կայքում, որտեղ մանրամասն նշված են յուրաքանչյուր շենքի համար գովազդների թույլատրելի ձևերը: Պատրաստ ենք լսելու նաև առաջարկներ, որոնք կբխեն Երևանի գովազդային հայեցակարգից ու հաշվի կառնեն շենքերի ճարտարապետական առանձնահատկությունները»,- նշել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման ու գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Գովազդային անձնագրերի բոլոր առաջարկները էսքիզային վիճակով մինչև օգոստոսի 20-ը պետք է ուղարկել info@yerevangovazd.am հասցեին, որից հետո լրացուցիչ անդրադարձ կլինի դրանցից յուրաքանչյուրին:

Քննարկումները կշարունակվեն մինչև օգոստոսի 20-ը՝ ներառելով պատմամշակութային արժեք ներկայացնող 60 շենքը, որից հետո տնտեսվարողներին կտրվի 20-օրյա ժամկետ՝ գովազդներն անձնագրերի պահանջներին համապատասխանեցնելու համար:

 Ուշագրավ
Վերջին տարիներին հանգստյան տունը շատ է լուսանկարվում որպես մոդեռնիստական ճարտարապետության նմուշ
Սնոուի նախկին անձնակազմը կարող է որոշակի դերակատարություն ունենալ սպիտակ քայլորդների դեմ պայքարում
Ընկերությունը չի շարունակի աշխատանքը «Գոռ» ֆիլմի վրա, որտեղ Սփեյսին նույնպես հանդես էր գալիս որպես դերասան ու պրոդյուսեր
«Մանյունյան» հայերեն է թարգմանել Նարինե Գիժլարյանը, որն, ինչպես և գրողը, ծնունդով Բերդից է