Բասկետբոլի հավաքականն առաջին պարտությունն է կրել ԱԱ ընտրական փուլում

Բասկետբոլի հավաքականն առաջին պարտությունն է կրել ԱԱ ընտրական փուլում

PanARMENIAN.Net - 2019 թ. բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի A խմբում Հայաստանի հավաքականն առաջին պարտությունը կրեց: Սարաևոյում մեր ընտրանին 85:98 հաշվով զիջեց Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին:

Առաջին քառորդը հայ բասկետբոլիստներն ավարտեցին հավասար պայքարում 23:23: Սակայն երկրորդ քառորդից սկսած բոսնիացիները առավելություն ստացան՝ մեծ ընդմիջումից առաջ հաշիվը դարձնելով 52:44

Երրորդ քառորդում բոսնիացիները կրկին առջեւում էին՝ 73 :60: Վերջին՝ չորրորդ քառորդում, հայկական ընտրանին զիջեց 13 միավորի տարբերությամբ:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը նույնպես կանցկացնի մրցակցի հարկի տակ: Մեր թիմը օգոստոսի 12-ին կհանդիպի Սլովակիայի ընտրանու հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---