Կառավարությունը ծրագրում է պահպանել էլէներգիայի գործող սակագները մինչև 2036 թվականը

Կառավարությունը ծրագրում է պահպանել էլէներգիայի գործող սակագները մինչև 2036 թվականը

PanARMENIAN.Net - ՀՀ Էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ծրագրով Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա: Այս մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների Աշոտ Մանուկյանը Կառավարության նիստի ընթացքում, հայտնում է «Այսօր»-ը։

Նրա խոսքով, փոխվարչապետի ու ֆինանսների նախարարի հետ քննարկվում է պայմանականորեն կայունացման հիմնադրամի ստեղծումը․ այն թույլ կտա պահպանել ներկայիս սակագները։

Ծրագրի իրականացման համար նոր միջոցների հայթայթում է անհրաժեշտ։ Հիմնադրամը կօգնի բացառել արտաքին ազդեցությունը սակագների վրա։

Էլեկտրաէներգիայի թանկացումը 2015 թվականին սոցիալական ցնցումների պատճառ էր դարձել, երբ հազարավոր քաղաքացիներ փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով չեղարկել որոշումը։ Պայքարն ապարդյուն անցավ, ՀԷՑ-ը փոխանցվեց գործարար Սամվել Կարապետյանի ստրուկտուրաներին, որոնք մոտ մեկ տարի՝ կառավարության հետ համատեղ, սուբսիդավորեցին հին ու նոր տարիֆների տարբերությունը։

ՀՀ Էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հայեցակարգը հավանաբար երկու շաբաթից կներկայացվի կառավարությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---