// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայաստանը և Չինաստանն օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագիր են նախաստորագրել

Հայաստանը և Չինաստանն օդային հաղորդակցությունների մասին նոր համաձայնագիր են նախաստորագրել

PanARMENIAN.Net - Հայաստանի ու Չինաստանի միջև օդային հաղորդակցությանմասին համաձայնագիր է նախաստորագրվել, ինչպես նաև երկու երկրի ավիացիոն իշխանության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրվել:

Համաձայնագրով կարգավորվում են երկու պետության հարաբերությունները թռիչքային, ավիացիոն անվտանգության ապահովման, լիցենզիաների և վկայականների փոխճանաչման և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև՝ ամրագրվում են երկու պետությունների ավիաընկերություններին թույլտվությունների տրամադրման սկզբունքները:

Բանակցությունների արդյունքում երկու պետության ավիացիոն իշխանությունները եկել են համաձայնության երկու պետությունների ավիաընկերություններին փոխադարձաբար տրամադրել օդի 5-րդ ազատության իրավունքով երթուղիների շահագործման իրավունք:

Հայկական պատվիրակությունը, ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգից ստացել է հրավեր՝ մեկնելու Չինաստան՝ չինական ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկելու դեպի ՀՀ չվերթների իրականացման համար գործնական քայլերը:

Չին պատվիրակները, իրենց հերթին ներկայացնելով Չինաստանի ավիացիոն իշխանության ոլորտում արձանագրած ցուցանիշները, նշել են իրենց հետաքրքրվածությունը Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթների կազմակերպման վերաբերյալ, անդրադարձ են կատարել մասնագետների վերապատրաստումների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը և միջկառավարական համագործակցության զարգացմանը:

1997 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ» համաձայնագիրը կորցրել էր արդիականությունը և առաջացել էր վերանայման անհրաժեշտություն:

 Ուշագրավ
Դեռ պարզ չէ՝ երբ է ընկերությունը հայտ ներկայացնելու և ինչպես է հիմնավորելու սակագնի վերանայման անհրաժեշտությունը
Ներդրումը կօգնի ՀԷՑ-ին բարելավելու մասնավոր հատվածում էլեկտրաէներգիայի բաշխումը Հայաստանում` բաշխման կորուստները նվազեցնելու միջոցով
Կարապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության ծրագրերին և զարգացման հեռանկարներին
Նախատեսված է ներմուծման փոխարինում, արտահանման ծավալների ավելացում