Արոնյանը ոչ ոքի է խաղացել Սվիդլերի հետ․ Վերջին մրցակիցը Կարլսենն է

Արոնյանը ոչ ոքի է խաղացել Սվիդլերի հետ․ Վերջին մրցակիցը Կարլսենն է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:

Ութերորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ: Հայ գրոսմայստերը վաստակած 5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Սակայն նույնքան միավոր ունեն նաև Մաքսիմ Վաշյե Լագրավը եւ Վիշվանաթան Անանդը:

Հաղթողի անունը կորոշվի վերջին՝ 9-րդ տուրում, որտեղ Արոնյանի մրցակիցը Մագնուս Կարլսենն է լինելու:

Ավելի վաղ Արոնյանը՝ հաղթելով Նակամուրային, ՖԻԴԵ վարկանիշային հորիզոնականի երկրորդ հորիզոնական էր բարձրացել։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---