// IP Marketing video - START// IP Marketing video - END

ԶԼՄ. HBO-ն հաքերներին $250.000 էր առաջարկել գողացված սցենարների համար

ԶԼՄ. HBO-ն հաքերներին $250.000 էր առաջարկել գողացված սցենարների համար

PanARMENIAN.Net - Ամերիկյան HBO հեռուստաալիքը հաքերների հետ բանակցություններ է վարել՝ գողացված սցենարների համար $250.000 առաջարկելով: Այդ մասին գրում է The Hollywood Reporter-ին հղումով:

Խմբագրությանը հաջողվել է գտնել HBO-ի ներկայացուցիչների նամակագրության սքրինշոթը, որտեղ ասվում է, որ հեռուստաալիքը պատրաստ է վճարել այդ գումարը որպես «բարի կամքի դրսևորում»: The Hollywood Reporter-ին հաջողվել է ապացուցել նամակի իրականությունը, բայց պաշտոնապես ալիքն այս տեղեկությունը չի մեկնաբանում: Հաքերները խմբագրությանը հայտնել են, որ շաբաթներ շարունակ բանակցել են HBO-ի հետ, բայց հեռուստաալիքի ներկայացուցիչներն «իրենց խոստումը չեն պահել», մեջբերում է Meduza-ն:

Հաքերների անհայտ խումբը հուլիսի 31-ին ու օգոստոսի 8-ին հրապարակել էր HBO-ից գողացված արխիվներից մանրամասներ: Համացանցում հասանելի էին դարձել նաև «Գահերի խաղը» սերիալի սցենարները, այդ թվում՝ այն ժամանակ դեռ չհեռարձակված սերիաներից մեկի: Երբ այն էկրան բարձրացավ, սակայն, պարզվեց, որ սերիայի վերջին հատվածը սյուժեով բավականին տարբեր էր հրապարակված սցենարի բովանդակությունից:

«Օգոստոսի 3-ին հաքերները The Hollywood Reporter-ին նամակ էին հղել, որտեղ բացատրել էին հարձակման մոտիվը: «Այդ ամենը գումարի համար է արվել: Շաբաթներով բանակցում էինք HBO-ի հետ, բայց նրանք հավատարիմ չմնացին իրենց խոսքին ու որոշեցին խաղալ մեզ հետ»,- ասվում է նամակում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաքերները մտադիր էին գողացված սցենարների համար մոտ $6 մլն ստանալ բիթքոիններով: Թե ինչ պատճառով HBO-ի հետ բանակցությունները հաջողությամբ չեն ավարտվել՝ պարզ չէ:

 Ուշագրավ
Հոդվածի հեղինակը «Նռան գույնը» համարում է ռեժիսորի ամենաազդեցիկ ու վիճահարույց ֆիլմը
Նա կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան V միջազգային փառատոնի բացմանը
Միայն վերջին 2 տարվա մեջ Հայաստանում չեն կայացել Իրինա Ալեգրովայի, «Լենինգրադ» խմբի, Էրոս Ռամազոտիի, «Ռուկի վվերխ» խմբի համերգները
«Մենք նույնիսկ տոմսերի գները իջեցրիքն մինչև 3000 դրամ, հույս ունենալոով, որ այդ դեպքում ավելի շատ մարդիկ իրենց կկարողանան թույլ տալ համերգի գնալ, սակայն մեր հույսերը չարդարացան»,-ասել է Հոկտանյանը