// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ազնավուրի աստղը Հոլիվուդում կբացվի օգոստոսի 24-ին

Ազնավուրի աստղը Հոլիվուդում կբացվի օգոստոսի 24-ին

PanARMENIAN.Net - Շառլ Ազնավուրի անվանական աստղը հոլիվուդյան Փառքի ճեմուղում կբացվի օգոստոսի 24-ին։

Այս մասին է հայտարարել Փառքի ճեմուղու արարողակարգերի պրոդյուսեր Անա Մարտինեսը։

Ազնավուրի աստղը ճեմուղում թվով 2618-րդն է լինելու։ Շանսոյնեին նոմինացրել էր Կալիֆորնիայի սենատոր Թեմ Կեվին դե Լեոնը, ով ներկա է լինելու միջոցառմանը։ Ներկաների շարքում կլինեն նաև ինքը՝ շանսոնյեն, ընտանիքի անդամների հետ:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։

 Ուշագրավ
Վերջին տարիներին հանգստյան տունը շատ է լուսանկարվում որպես մոդեռնիստական ճարտարապետության նմուշ
Սնոուի նախկին անձնակազմը կարող է որոշակի դերակատարություն ունենալ սպիտակ քայլորդների դեմ պայքարում
Ընկերությունը չի շարունակի աշխատանքը «Գոռ» ֆիլմի վրա, որտեղ Սփեյսին նույնպես հանդես էր գալիս որպես դերասան ու պրոդյուսեր
«Մանյունյան» հայերեն է թարգմանել Նարինե Գիժլարյանը, որն, ինչպես և գրողը, ծնունդով Բերդից է