Կարբի գյուղից աղջիկների թիմը Google մրցույթի հաղթողների թվում է ընդգրկվել (վիդեո)

Կարբի գյուղից աղջիկների թիմը Google մրցույթի հաղթողների թվում է ընդգրկվել

PanARMENIAN.Net - Հայ երիտասարդ աղջիկներից կազմված խումբն ընդգրկվել է Google կազմակերպած Technovation Challenge հավելվածների մրցույթի եզրափակիչ անցած թիմերի թվում՝ հաղթելով հանդիսատեսի համակրանքի անվանակարգում։

Արագածոտնի Կարբի գյուղից Աղավնի Հակոբյանի, Սոնա Ավետիսյանի, Սվետլանա Դավթյանի, Վիոլետա Մկրտչյանի ու Վարդանուշ Նազարեթյանի թիմը` Վարդանուշ Նազարեթյանի գլխավորությամբ, հաղթել է հաղթելով հանդիսատեսի համակրանքի անվանակարգում և արժանանալով $10,000 պարգևավճարի:

Մրցույթին մասնակցել է 11000 աղջիկ 103 երկրից։ Եզրափակիչ անցած թիմերը հրավիրվել էին Մաունթին Վյու՝ ներկայացնելու իրենց նախագծերը։

Աղջիկները ներկայացրել էին հավելված, որն օգնում է սովորել հայերեն նշանների լեզուն՝ տեսանյութերի միջոցով։ Գաղափարը ծագել էր, երբ նրանց դասարան խուլ աշակերտ էր տեղափոխվել։

Հաղթող է ճանաչվել Ղազախստանի թիմը, որը QamCare անվտանգության հավելվածն է մշակել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---