Թրամփը չի բացառել Վենեսուելայում ռազմական միջամտությունը12 օգոստոսի 2017 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ռազմական միջամտության դիմել Վենեսուելայում իրավիճակի կարգավորման համար։ «Վենեսուելան հեռու չէ, ու մարդիկ այնտեղ տանջվում են ու մահանում։ Եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք դիմել ռազմական լուծումների», - նշել է նա, հայտնում է Reuters-ը։ Պենտագոնում հայտարարել են, որ Սպիտակ տան նման հանձնարարություն առայժմ չեն ստացել, սակայն պատրաստ կլինեն պաշտպանել ԱՄՆ շահերը։ Իր հերթին, Վենեսուելայի պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսն անվանել է Թրամփի հայտարարությունը գերագույն ծայրահեղականություն։ Վենեսուելայում մի քանի տարի է խորը տնտեսական ճգնաժամ է՝ ուղեկցված քաղաքական բախումներով, սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների դեֆիցիտով ու հանցավորության կտրուկ աճով։ Ընդդիմությունը պահանջում է նախագահ Մադուրոյի հրաժարականը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |