// IP Marketing video - START// IP Marketing video - END

Թրամփը չի բացառել Վենեսուելայում ռազմական միջամտությունը

Թրամփը չի բացառել Վենեսուելայում ռազմական միջամտությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է ռազմական միջամտության դիմել Վենեսուելայում իրավիճակի կարգավորման համար։

«Վենեսուելան հեռու չէ, ու մարդիկ այնտեղ տանջվում են ու մահանում։ Եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք դիմել ռազմական լուծումների», - նշել է նա, հայտնում է Reuters-ը։

Պենտագոնում հայտարարել են, որ Սպիտակ տան նման հանձնարարություն առայժմ չեն ստացել, սակայն պատրաստ կլինեն պաշտպանել ԱՄՆ շահերը։

Իր հերթին, Վենեսուելայի պաշտպանության նախարար Պադրինո Լոպեսն անվանել է Թրամփի հայտարարությունը գերագույն ծայրահեղականություն։

Վենեսուելայում մի քանի տարի է խորը տնտեսական ճգնաժամ է՝ ուղեկցված քաղաքական բախումներով, սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների դեֆիցիտով ու հանցավորության կտրուկ աճով։ Ընդդիմությունը պահանջում է նախագահ Մադուրոյի հրաժարականը։

 Ուշագրավ
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան
Սպառազինությունն առաքվել է Ադրբեջան ըստ երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության
Օսմանյան ճարտարապետության ոճով մզկիթի կառուցումն սկսվել է 2012-ին