// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հակառակորդը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղութամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց

Հակառակորդը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղութամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց

PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 200 անգամ` հրաձգային տարբեր զինատեսակներից հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Չնայած առաջնագծում պահպանվող հարաբերական հանգիստ իրադրությանը, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են իրականացնել զգոն և աչալուրջ մարտական հերթապահություն՝ իրենց ձեռքում պահելով մարտավարական նախաձեռնությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանն ու ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը
Sուսերամարտի օլիմպիական չեմպիոն Գեորգի Պողոսովը կիսվել է Սթիվ Ջոբսի որդի Ռիդին Սթենֆորդյան համալսարանում աշխատելու ժամանակ մարզելու մասին հուշերով
Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել է 32 պատգամավոր
Աշխատանքները սկսվել են տան էքստերերի վերականգնումից