ՀՀ-ն ՌԴ-ից հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ է խնդրել

ՀՀ-ն ՌԴ-ից հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ է խնդրել

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է իր ռուսաստանյան գործընկեր Վլադիմիր Պուչկովին՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարմանն աջակցելու համար հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ տրամադրելու հարցով:

Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Խոսրովի անտառի «Զիմա» կոչվող տարածքում բռնկված հրդեհը մարել դեռևս չի հաջողվել։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհվում է 200-250 հա բուսածածկ և անտառածածկ տարածք:

Օգոստոսի 14-ին, ժամը 06:30-ի դրությամբ, Խոսրովի արգելոցում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էր 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ:

Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս։

Ավելի վաղ հրեջ աշխատանքներին էին ներգրավվել նաև ՊՆ զինծառայողներ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---