ՌԴ ԱԻՆ-ը Խոսրովի արգելոցի հրդեհը մարելու համար Իլ-76 օդանավ կուղարկի

ՌԴ ԱԻՆ-ը Խոսրովի արգելոցի հրդեհը մարելու համար Իլ-76 օդանավ կուղարկի

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԻՆ-ը հայ գործընկերներին կուղարկի Իլ-76 օդանավ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված խոշոր հրդեհի դեմ պայքարելու համար:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունից ստացված հայտին համապատասխան՝ ՌԴ կառավարությունը հանձնարարել է երկրի ԱԻՆ-ին Երևան ուղարկել Իլ-76 օդանավ, որը հագեցած է ջրբացթողման համակարգով: Այն օգնելու է պայքարել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի դեմ», - ասել է գերատեսչության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է իր ռուսաստանյան գործընկեր Վլադիմիր Պուչկովին՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարմանն աջակցելու համար հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ տրամադրելու հարցով:

Իլ-76-ն ընդունակ է մեկ անգամից հրդեհի օջախ բաց թողնել 42 տոննա ջուր, նաև ստեղծել 50 հազար քառակուսի մետր տարածքի համար նախատեսված 800 մետր երկարությամբ և 60 մետր լայնությամբ արգելափակող ուղի: Իլ-76-ը համարվում է հրդեհների դեմ պայքարի համար նախատեսված աշխարհի ամենախոշոր օդանավերից մեկը, Iinterfax-ին հղումով հաղորդում է Aysor.am-ը:

«ՌԴ ԱԻՆ-ի Իլ-76-ի անձնակազմը պատրաստված է դժվարին պայմաններում աշխատելու համար և ունի մեծ փորձ անտառային հրդեհների մարման գործում: Մեկ անգամ չէ, որ Ռուսաստանի և այլ երկրների տարածքում մասնակցել է արտակարգ պատահարների չեզոքացմանը», - նշել են ԱԻՆ-ում:

Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս։Խոսրովի անտառի «Զիմա» կոչվող տարածքում բռնկված հրդեհը մարել դեռևս չի հաջողվել։Ըստ նախնական տվյալների՝ հրդեհվում է 200-250 հա բուսածածկ և անտառածածկ տարածք:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---