«ԻԼ-76»-ն իրականացրեց առաջին թռիչքը Խոսրովի անտառի հրդեհի մարման համար15 օգոստոսի 2017 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին, վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրեց հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվեցին ջրալցման վայրերը: Ռուսական «ԻԼ-76»-ն 08:50-ին իրականացրեց առաջին թռիչքը: Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում: Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս։ Օգոստոսի 14-ի դրությամբ, Խոսրովի արգելոցում հրդերի դեմ պայքարում էր մոտ 1000 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ, ոստիկաններ ու մերձակա գյուղերի բնակիչներ։ Ավելի վաղ ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար կամավոր դեպքի վայր մեկնող քաղաքացիներին` «Խոսրովի անտառ» պետական արգելոց ժամանել, Ուրցաձորի տեղամասի առաջին պահաբաժնի ուղեկալից, որտեղ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները կհամակարգեն կամավորների ուժերի բաշխումը հրդեհված տարածքների տարբեր հատվածներում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |