Մեծ Բրիտանիայի դեսպանը Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Էնթոնի Քենթորի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Շնորհակալություն հայտնելով դեսպանին արդյունավետ գործունեության համար, նախագահը նրան մաղթել է հետագա հաջողություններ: Ռոբերտ Քոչարյանը հայ-բրիտանական հարաբերությունների ներկա մակարդակը գնահատել է կայուն, իսկ դրանց ծավալը` դրական: Դեսպան Քենթորին ասել է, որ Հայաստանից հեռանում է մեծ տպավորություններով եւ մտադիր է հետագայում անպայման վերադառնալ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---