Մոսկվայի դատախազությունը «թարմ հետքերով» որոնում է Վլադիմիր Քարամջյանի մարդասպաններին

PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մամլո քարտուղար Գեւորգ Մինասյանը Վլադիմիր Էդուարդի Քարամջյանի մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով հանդիպել է Մոսկավյի դատախազությանը կից Քննչական վարչության Կոպտեւի շրջանի քննչական բաժնի քննիչի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մամլո ծառայությունում, «զրույցի ժամանակ պարզվել է, որ հունվարի 23-ին ժամը 20:57-ին Մեծ Ակադեմիական փողոցի 20Բ տան մոտ սպանվել է 1987թ. ծնված ՌԴ քաղաքացի, հայազգի Վլադիմիր Քարամջյանը:



Պարզվել է, որ հունվարի 23-ին ժամը 20:57-ին Մեծ Ակադեմիական փողոցի 20Բ տան մոտ նա հանդիպելու էր իր ընկերուհու հետ, որի հետ սովորում էր Մոսկվայի ավտո-ճանապարհային ինստիտուտում: Երբ նա սպասում էր իր ընկերուհուն, նրան են մոտցել անհայտ մարդիկ եւ դանակի երկու հարված հասցրել սրտի շրջանում: Հարձակվողները փախել են հանցագործության վայրից, իսկ Քարամջյանը, արյունաքամ լինելով, վազել է դեպի հարեւան տան մոտ գտնվող պահակակետը եւ օգնության կանչել: Որոշ ժամանակ անց Քարամջյանին ավոտմեքենայով տեղափոխել են 50-րդ կլինիկական հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է գիշերը 1:10-ին վիրահատությունից հետո:



«Ներկայումս դատախազությունը «թարմ հետքերով» որոնում է Վլադիմիր Քարամջյանի մարդասպաններին: Դատախազությունը տարբեր վարկածներ է մշակում կատարվածի վերաբերյալ: Սակայն վկաների բացակայության պատճառով, որեւէ տվյալներ հանցագործների մասին չկան:



Ներկայումս այդ հանցագործությունը, ինչպես նաեւ էթնիկ հայերի հանդեպ կատարված այլ հանցագործություններն անկախ նրանց քաղաքացիությունից, գտնվում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիվանագետների վերահսկողության տակ: Այս հանցագործության առումով մշտական կապ է հաստատվել դատախազության քննիչների հետ, հայազգի երիտասարդի հանդեպ կատարված հանցագործության մանրամասները պարզելու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---