«Արևիկ» ազգային պարկում Ադրբեջանի կրակահերթից բռնկված հրդեհը մարվել է15 օգոստոսի 2017 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի: Ըստ բնապահպանության նախարարության մամուլի ծառայության, «Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է: «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հրդեհներ չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: Տարածքում հրդեհի բռնկման ռիսկերը ցածր են: «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի «Արևիք» մասնաճյուղի «Արևիկ» ազգային պարկում Ագարակի խաչից – «Կալպեկ ցուրտ աղբյուր» տարածքում օգոստոսի 14-ին 15.30-ին բռնկվել է հրդեհ` հակառակորդի արձակած կրակահերթից, որն ընդգրկել է 1.0 հա խոտածածկ և թփածածկ տարածք: ««Զանգեզուր»» կենսոլորտային համալիր»» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և Կարճևան համայնքի բնակիչների ուժերով հրդեհը 19.55-ին մարվել է: Իրականացվում է շուրջօրյա խստացված հերթապահություն: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում տարածքում հրդեհներ չեն գրանցվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է: «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ–ում հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է: «Սևան ԱՊ» ՊՈԱԿ–ում տարածքում հրդեհներ չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, իրավիճակը վերահսկելի է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |