Սեպտեմբերի 18-ի փոխարեն աշխատանքային կլինի ամսի 23-ը

Սեպտեմբերի 18-ի փոխարեն աշխատանքային կլինի ամսի 23-ը

PanARMENIAN.Net - Կառավարության օգոստոսի 17-ի նիստի օրակարգում է սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը սեպտեմբերի 23-ին՝ շաբաթ օրը տեղափոխելու մասին որոշման նախագիծը: Պատճառը սեպտեմբերի 17-ի Խաչվերացի տոնին հաջորդող մեռելոցն է:

«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածներից»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---