Թեհրան-Երեւան-Մոսկվա առանցքի ստեղծումը կենսական անհրաժեշտություն է25 հունվարի 2008 - 17:08 AMT PanARMENIAN.Net - «Անկարա-Բաքու-Թբիլիսի աշխարհաքաղաքական առանցքի ձեւավորման տենդենց կա, ես անգամ կասեի, պարզապես տենդենց չէ, արդեն հստակորեն երեւում են նրանց ապագա տնտեսական եւ քաղաքական գործընկերության հեռանկարն ու ուրվագծերը»,- «Վոեննի դիպլոմատ» ռուսական ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, հանրապետության նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Թեհրան-Երեւան-Մոսկվա առանցքի ստեղծումը` որպես հակակշիռ, այսօր իրական է, իսկ Հայաստանի համար եւ ընդհանրապես կենսական անհրաժեշտություն է:«Առաջին առանցքի երկրների գործողությունները, որոնք տարածաշրջանում հեգեմոն դառնալու նպատակ ունեն, եթե նրանց չհակադրել պատասխան քայլեր, սպառնում են վերաճել «թթվածինը փակելու» ցինիկ գործունեության, եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Իրանի ղեկավարների վերջերս հաճախակի դարձած հանդիպումներն ու քայլերը` ուղղված այդ երկրների ավելի սերտ տնտեսական համագործակցությանը, դրական արդյունք կտան եւ կծառայեն նախատեսված ծրագրերի իրականացմանը»,- հայտարարել է Վահան Հովհաննիսյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |