ՀՀ մարզերում ևս հնարավոր կլինի անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը17 օգոստոսի 2017 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հայատսանի մարզերում այսուհետ նույնպես հնարավոր է 3-րդ աշխատանքային օրնանձնագիր ստանալու պայմանագրեր կնքել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Մինչ այդ քաղաքացին ծախս էր անում Գյումրիից, Կապանից և այլ համայնքներից Երևան հասնելու, անձնագիր ստանալու համար 3-րդ աշխատանքային օրը պայմանագիր կնքելու համար, այնուհետև նույն ծախսը կատարելով սահմանված ժամկետը լրանալու դեպքում կրկին գալիս էր Երևան տպագրված անձնագիրը ստանալու համար: Այսուհետ յուրաքանչյուր անձնագրայինում հնարավոր կլինի կնքել վերը նշված ժամկետում անձնագիր ստանալու պայմանագրեր, բացի շաբաթվա մեկ օրից: Մասնավորապես, նշված անձնագրային ծառայությունները շաբաթվա հետևյալ օրերին՝ Երկուշաբթի Վայք (020), Արարատ (025), Արարատ (026), Արտաշատ (027), Գորիս (032), Ջերմուկ (035), Եղեգնաձոր (037), Կապան (041), Մասիս (044), Մեղրի (045), Արմավիր (048), Սիսիան (051), Վաղարշապատ (057), Մեծամոր (060), Քաջարան (061), Բաղրամյան (063) Երեքշաբթի Կոտայք (019), Վարդենիս (031), Գավառ (040), Մարտունի (043), Նոր Հաճն (058), Բյուրեղավան (059) Չորեքշաբթի Դիլիջան (036),Իջևան (038), Ճամբարակ (042),Նաիրի (046), Նոյեմբերյան (047),Հրազդան (049),Սևան (050),Տավուշ (056), Չարենցավան (062) Ուրբաթ Մուշ (016),Տարոն (018), Ամասիա (021),Անի (022), Ապարան (023),Արագած (024), Արթիկ (028), Աշտարակ (029), Ախուրյան (030), Գուգարք (033), Աշոցք (034), Տաշիր (039), Սպիտակ (052), Ստեփանավան (053), Թալին (054), Թումանյան (055), Կումայրի (064), Բազում (066) Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |